Վթար Մոսկվայի մետրոյում, հաղորդվում է մեկ զոհի և 50 վիրավորի մասին

10:49 • 15.07.14

Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով առնվազն 50 մարդ է վիրավորվել։ Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են մեկ զոհի և ծանր վիրավորների մասին։


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ իրավապահ մարմինների հղումով, մարդկանց տարհանումը շարունակվում է։ Հաղորդվում է, որ գնացքի վագոնում արգելափակված մարդիկ կան։



Интерфакс-ի հետ զրույցում ԱԻՆ մամուլի ծառայության ղեկավարը հաղորդել է, որ ռելսերից դուրս է եկել 3 վագոն։