Հռոմի պապը կոչ է արել պայքարել երեխաների անօրինական ներգաղթի դեմ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պայքարել Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ երեխաների անօրինական ներգաղթի դեմ:
Ինչպես գրում է BBC-ն՝ Սուրբ աթոռի հատուկ ներկայացուցչի միջոցով Վատիկանից Մեքսիկա ուղարկված նամակում հոգևորականը գրում է անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ դադարեցնելու «արտակարգ հումանիտար իրավիճակը»:
Նրա կարծիքով՝ Կենտրոնական Ամերիկան և Մեքսիկան պետք է աջակցեն տարածաշրջանի տնտեսական զարգացմանը և տեղեկացնեն քաղաքացիներին հյուսիս ճանապարհորդելու վտանգների մասին:
Հոնդուրասի նախագահ Խուան Էրնանդեսն ավելի վաղ հայտարարել էր, որ երեխաների անօրինական ներգաղթի բռնկումը պայմանավորված էր ԱՄՆ-ի մի շարք շրջաններում թմրանյութերի մասին օրինագծի ազատականացմամբ:










