Փոքրիկ ֆիլիպինուհին կենդանացել է իր հուղարկավորության ժամանակ

00:53 • 15.07.14

Սեփական հուղարկավորության ժամանակ կենդանության նշաններ ցույց տված ֆիլիպինցի աղջիկը գտնվում է ծանր վիճակում: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:


Աղջիկը հիվանդացել է տենդով, մի քանի օր ծնողներ նրան բուժել են տնային պայմաններում և երբ երեխայի վիճակը կրիտիկական է եղել երեխային հիվանդանոց են տեղափոխել: Բժիշկները զննել են հիվանդին և հաղորդել, որ վերջինիս զարկերակը չի շոշափվում և արձանագրել են նրա մահը:

 

Հուղարկավորության ժամանակ, այն պահին երբ բացել են դագաղի կափարիչը, որպեսզի հարազատները վերջին հրաժեշտը տան փոքրիկին, նա շարժվել է: Փոքրիկին դուրս են բերել դագաղից, ջուր են տվել և կրկին տեղափոխել հիվանդանոց: