Թել Ավիվի երկնքում երկու հրթիռ են որսացել

21:41 • 15.07.14

Իսրայելի Թել Ավիվ քաղաքում, որտեղ այսօր նախատեսված էր անցկացնել Իսրայելի Ռազմաքաղաքական կաբինետի նիստը, երկու հրթիռ են որսացել: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն՝ Haaretz պարբերականին հղումով:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ, որտեղ տեղակայված է «ՀԱՄԱՍ» խմբավորումը:


Ավելի վաղ Իսրայելն ընդունել էր Եգիպտոսի նախաձեռնությունը՝ Գազայի հատվածում հրադադար իրականացնելու մասին: ՀԱՄԱՍ խմբավորումը մերժել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի շուրջ պայմանագրի կնքումը մինչ կրակի դադարեցման մասին լիարժեք զինադադարի ստորագրումը: