Երևանում մեկնարկել է թենիսի միջազգային մրցաշարերի շարքը
Հուլիսի 14-ից Երևանում մեկնանարկել է յոթ շաբաթ անընդմեջ իրար հաջորդող միջազգային թենիսի մրցաշարերի շարքը, հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամալո ծառայությունը։
Նման քանակի իրար հաջորդող մրցաշարեր արդեն երկրորդ տարին են անցկացնում Հայաստանի և Միջազգային թենիսի ֆեդերացիաները:
Նշենք, որ մրցաշարերի հաղթողները կստանան միջազգային վարկանիշային միավորներ: Բոլոր խաղերը կանցկացվեն «Incourt» թենիսի ակումբում: Խաղերի սկիզբը յուրաքանչյուր օր՝ ժամը`9.00- ին:
Առաջին մրցաշարն է “ITF 18 Juniors” պատանեկան մրցաշարերը: Մասնակցում են թենիսիստներ 18 երկրներից` Մեծ Բրիտանիա, Ֆրասիա, Գերմանիա, Ռուսաստան, Վրաստան, Իսրայել և այլն:
Հայաստանի մասնակիցներն են` Միքայել Խաչատրյանը, Արշակ Խաչատրյանը, Միքայել Ավետիսյանը, Լուսինե Չոբանյանը, Լինդա Օհանյանը, Անի Սաֆարյանը, Մարիամ Բայաթյանը և Միլեն Ավետիսյանը։
Մրցաշարերի գլխ. մրցավարն է` միջազգային վայթ բեյջ (white badge) կարգի մրցավար` Գրիգոր Դավթյանը:
Հիմնական ցանցը կազմաված կլինի 48 թենիսիստներից, որից 42- ը որոշվել են ըստ իրենց միջազգային վարկանիշի, իսկ 6-ը որակավորման փուլի խաղերի արդյունքում:
Ստորև ներկայացված է բոլոր մրցաշարերի ցանկը.
–1-ին և 2-րդ շաբաթ – հուլիսի 14-ից 19-ը, ՝ հուլիսի 21-ից 26 –ը։
“ITF 18, Juniors” – պատանեկան մրցաշարեր մինչև 18 տարեկան տղաների և աղջիկների միջև:
–3-րդ, 4-րդ շաբաթ հուլ. 28- ից օգ. 2-ը, օգ. 4-ից 9-ը:
“Tennis Europe 16”- մինչև 16 տարեկան տղաների և աղջիկների միջև (կազմակերպիչ է նաև Թենիս Եվրոպան):
–5-րդ , 6- րդ ,7 –րդ շաբաթ.11-ից 16-ը, 18-ից 23-ը, 25-ից 30-ը:
“Tennis Europe 14” – մինչև 14 տարեկան տղաբերի և աղջիկների միջև (կազմակերպիչ է նաև Թենիս Եվրոպան):










