Կատարն ԱՄՆ-ից զենիթա-հրթիռային համակարգեր և ռազմական ուղղաթիռներ կգնի

10:25 • 15.07.14

ԱՄՆ-ի և Կատարի պաշտպանության նախարարներ Չակ Հեյգելն ու Համադ բեն Ալի ալ-Աթիյան համաձայնագիր են ստորագրել ավելի քան 11 մլրդ դոլարի ամերիկյան զենք մատակարարելու վերաբերյալ. տեղեկացնում է BBC–ի ռուսական ծառայությունը։


Կատարը ԱՄՆ-ից գնելու է Apache ռազմական ուղղաթիռներ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության Patriot համակարգեր և հակատանկային հրթիռային Javelin համակարգեր։


Պենտագոնի ներկայացուցիչը Կատարի հետ հարաբերությունները «չափազանց կարևոր» է որակել և հավելել է, որ կնքված համաձայնագիրն ավելի կամրապնդի ԱՄՆ-ի և Պարսից ծոցում գտնվող այդ պետության կապերը։


Ինչպես հայտնի է, Կատարում է գտնվում ամերիկյան զինված ուժերի՝ տարածաշրջանում կարևոր նշանակություն ունեցող ավիաբազաներից մեկը։