Դիվերսիայի ժամանակ վիրավորված Կարինե Դավթյանն արդեն ինքնուրույն է շնչում
Քարվաճառի տարածքում հուլիսի 11-ին ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորված Կարինե Դավթյանի առողջական վիճակը կայունանում է: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ արդեն անջատվել է Կարինե Դավթյանի արհեստական շնչառության սարքը, և նա ինքնուրույն շնչում է:
«Բժիշկներն ասում են, որ բարդություններ չի առաջանա, վիճակը լավանում է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները սպանել էին մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել էր հայ սպա` 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել էր 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:










