Դամասկոսում տեղի է ունեցել Ասադի երդմնակալության արարողությունը
Դամասկոսում այսօր տեղի է ունեցել Սիրիայի նորընտիր նախագահ Բաշար ալ Ասադի երդմնակալության արարողությունը: Սա նրա նախագահության երրորդ ժամկետն է:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, երդմնակալության հանդիսավոր արարողությունը կազմակերպվել է կեսօրին՝ նախագահական պալատում։
Աղբյուրը հավելում է, որ Ասադը ձեռքը դրել է իսլամի սրբազան Ղուրան գրքի վրա՝ մեծ թվով օրենսդիրների, մուսուլման և քրիստոնյա հոգևորականների ներկայությամբ խոստանալով հարգել երկրի սահմանադրությունը։
Ասադը նախագահի պաշտոնում ընտրվել էր անցած ամիս՝ ստանալով ընտրողների ձայների մեծամասնությունը:










