Ձերբակալվել են Ուկրաինայի ՆԳ նախարարի վրա կատարված մահափորձի մեջ կասկածվողները

18:12 • 16.07.14

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի վրա կատարված մահափորձի փաստի առիթով կան ձերբակալվածներ: Այդ մասին gazeta.ru-ին հաղորդում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լարիսա Վոլկովան:


«Դա տեղի է ունեցել հակաահաբեկչական գործողության տարածքում: Անցկացվում է հետաքննություն, կան ձերբակալվածներ: Մանրամասները կհաղորդենք վաղը»,- ասել է Վոլկովան:



Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի վրա կատարվել է մահափորձ: