Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի դեմ մահափորձ է կատարվել
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ մահափորձ է կատարվել: Այդ մասին УНН-ին հայտնել են նախարարի մամուլի ծառայությունից:
Հաղորդվում է, որ մանրամասներ դեռ չկան: Հայտնի է միայն, որ նախարարին փորձել են սպանել հակաահաբեկչական գործողության տարածքում:
«Նախարարի դեմ մահափորձ է կատարվել, բայց ամեն ինչ կիմանաք վաղը, դեռ տեղեկատվությունը չենք հրապարակում»,- նշել են մամուլի ծառայությունից:










