Ադրբեջանում սպա է զոհվել

10:23 • 16.07.14

Ադրբեջանում դժբախտ պատահարի հետևանքով սպա է զոհվել:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, միջադեպը գրանցվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության զորամասերից մեկում։

Սպա Վյուսալ Գուրբանովը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։


Փաստը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Սկսվել է հետաքննություն։