BMW-ն ավելի քան 1.6 մլն մեքենա է հետ կանչում ողջ աշխարհում

23:55 • 16.07.14

Գերմանական BMW ավտոկոնցեռնը ողջ աշխարհից ավելի քան 1.6 մլն մեքենա է հետ կանչում՝ անվտանգության բարձիկների անսարքության պատճառով: Այս մասին հայտում է ИТАР-ТАСС-ը՝ ընկերության տարածած հայտարարությանը հղումով:


Ծառայության ակցիային կենթարկվեն 1999-ի մայիսից մինչև 2006-ի օգոստոսին արտադրված 3-րդ դասի մեքենաները: Ընկերությունում նշել են, որ առջևի ուղևորի անվտանգության բարձիկների գազային գեներատորի մեջ անսարքություն է հայտնաբերվել: Միաժամանակ ընկերությունից նշում են, որ անսարքության համար պատասխանատու է ավտոպահեստամասերի մատակարար ընկերությունը:


Ընկերության անվանումը չի նշվում, սակայն հունիսի վերջին կոնցեռնը հայտարարել էր 100 000 մեքենա հետ կանչելու մասին նույն անխափանության պատճառով: Հաղորդվում էր, որ բարձիկների արտադրողը ճապոնական Takata ընկերությունն է: