ԵՄ առաջնորդները ցանկանում են դադարեցնել Ռուսաստանում նախագծերի ֆինանսավորումը

14:27 • 16.07.14

Եվրամիության առաջնորդները պատրաստվում են դադարեցնել պետական մասնակցությամբ ռուսական նախագծերի ֆինանսավորումը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրը:

 

Պատժամիջոցների ցանկի ընդլայնումը տեղի է ունենում Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվող ռազմական հակամարտության պատճառով: Այդ մասին ասված է ընդունված բանաձևի նախագծում:

 

ԵՄ առաջնորդները մտադիր են արգելափակել Ռուսաստանում նոր նախագծերի համար վարկերի հատկացումը, մասնավորապես՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի վրա ազդեցության օգնությամբ:

 

ԵՄ-ն նաև մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի ինքնիշխանությանը սպառնացող ռուսական ընկերությունների և կազմակերպությունների որոշ ակտիվների նկատմամբ: