«Նուբարաշենում» ցմահ դատապարտյալը կտրել է երակները
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալ Հարություն Խաչատրյանը կտրել է իր երակները. Tert.am-ին ասաց ՔԿՀ վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը։
Ըստ նրա՝ Հարություն Խաչատրյանը պահանջներ է ներկայացրել բանտի վարչակազմին, մասնավորապես՝ նրան օրենքով որոշակի քանակով դեղամիջոցներ է հասնում, սակայն վերջինս պահանջել է ավելին, իսկ երբ մերժում է ստացել, կտրել է երակները։
Ղլեչյանի խոսքով՝ Խաչատրյանին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, բուժօգնություն ցուցաբերել և վերադարձրել «Նուբարաշեն» ՔԿՀ: Այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա վիճակը բավարար է:










