Մեքսիկայում ոստիկանությունն ազատել է բռնության ենթարկվող 487 երեխայի

08:54 • 16.07.14

Մեքսիկայում ոստիկանները փրկել են սահմանափակ կարողություններով 487 երեխայի, որոնք ենթարկվել են բռնության Միչոական նահանգում գտնվող հանրակացարանի ղեկավարության կողմից, հայտնում է lenta.ru-ն։


Նշվում է, որ նրանք ստիպված են եղել մուրալ, ինչպես նաև ենթարկվել են սեռական բռնության։ Մեկ այլ նահանգում ոստիկանությունն ազատել է ևս 138 մարդու։


Հետաքննության տվյալներով, հանրակացարանների ղեկավարությունը երեխաներին պահել է սարսափելի պայմաններում, նրանց կերակրել է հին սնունդով և ստիպել քնել հատակին՝ առնետների և միջատների հետ։


Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել սահմանափակ կարողություններով երեխաների և մեծահասակների խնամքի հանրակացարանների սեփականատիրոջը, ինչպես նաև հարցաքննության է կանչել կազմակերպության 8 աշխատակիցների։


Հետաքննությունը սկսվել է, երբ 5 երեխաների ծնողներ բողոքել են իշխանություններին, քանի որ իրենց թույլ չեն տվել այցելել երեխաներին։