Մոսկվայի մետրոյի վթարից տուժած Մերի Քոչարյանն ու Աննա Բուլղադարյանը ՌԴ քաղաքացիներ են
Մոսկվայի քաղաքային իշխանությունների տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Մոսկվայի մետրոպոլիտենում երեկ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած Մերի Քոչարյանը և Աննա Բուլղադարյանը ՌԴ քաղաքացիներ են: Այս մասին հաղորդում է ՝ ՀՀ արտգործնախարարությունը՝ իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ 169-ը։
Tert.am –ին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի պատասխանատու Էդիկ Ջամբազյանը հայտնեց, որ գիշերը Մերի Քոչարյանը ենթարկվել է վիրահատության:
«Բժիշկների հավաստամբ՝ վիրահատոթյունը հաջող է անցել, և հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե նրա երիտասարդ օրգանիզմն ինչպես կպայքարի: Հարազատների հետ էլ ենք խոսել, բոլորը սպասում են հրաշքի»,- ներկայացրեց Էդիկ Ջամբազյանը:
Աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, իսկ մյուս աղջկա՝ Աննա Բուլղադարյանի վիճակն արդեն միջին ծանրության, բայց կայուն վիճակում է:










