ԵԱՀԿ-ն կարող է կես տարով երկարաձգել Ուկրաինայում դիտորդական առաքելության մանդատը
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մշտական խորհուրդը մտադիր է հուլիսի 17-ին կես տարով երկարաձգել Ուկրաինայում դիտորդական առաքելության մանդատը: Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ ИТАР-ТАСС–ին հղումով, այս մասին տեղեկացրել է կազմակերպության շվեյցարական նախագահության ներկայացուցիչ Ռոնալդ Բլեսը:
«Ամեն ինչ նման է նրան, որ վաղը նման որոշում կընդունվի», - ընդգծել է վերջինս:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵԱՀԿ գնահատման առաքելությունը ուղևորվել է Ռոստովի շրջան առաքելության պատրաստման համար, որը կզբաղվի ռուս-ուկրաինական սահմանի մոնիթորինգով:










