Մեծ Բրիտանիայում 660 մանկապիղծ է ձերբակալվել

15:07 • 16.07.14

Մեծ Բրիտանիայի ոստիկանները 6 ամիս տևած աննախադեպ օպերացիայի շրջանակներում ձերբակալել են 660 մարդու, ովքեր մեղադրվում են մանկապիղծ լինելու համար, հայտնում է Reuters-ը։


Մեղադրյալների թվում կան բժիշկներ, ուսուցիչներ, սկաուտական խմբերի ղեկավարներ, ինչպես նաև նախկին ոստիկաններ։ Նրանց ձերբակալելու գործում ներգրավված է եղել 45 իրավապահ։


Աղբյուրը նկատում է, որ 660 մանկապիղծի վնասազերծման արդյունքում 400-ից ավելի երեխա փրկվել է սեռական բնույթի ոտնձգություններից։


Միացյալ Թագավորության Հանցավորության հարցերով ազգային գործակալության փոխտնօրեն Ֆիլ Գորմլին ասել է, որ ձերբակալվածները երեխաների մասնակցությամբ անպատշաճ լուսանկարներ ու տեսանյութեր են տարածել համացանցում։