Բեյոնսեն և Ջեյ Զին պատրաստվում են կրկին ծնող դառնալ. ԶԼՄ-ներ

11:45 • 16.07.14

Արևմտյան շոու բիզնեսի ամենաազդեցիկ զույգերից մեկի՝ r’n’b երգչուհի Բեյոնսեի ու ռեփեր Ջեյ Զիի անձնական կյանքը վերջին շրջանում գտնվում է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Օրերս տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ զույգն ընտանեկան ճգնաժամի մեջ է ու ամուսնալուծության եզրին։

 

Սակայն elle.ru կայքը տեղեկացնում է, որ Բեյոնսեն ու Ջեյ Զին պատրաստվում են կրկին ծնող դառնալ։ Աղբյուրը հավելում է, որ ուրախալի տեղեկությունը հաստատել է ընտանիքի մտերիմ ընկեր՝ ռեփ-աստղ Լիլ Քիմը, ով նշել է, որ Բեյոնսեն գտնվում է հղիության սկզբնական փուլում։

 

Լիլ Քիմը պատմել է, որ Նյու Ջերսիում այցելել է ամուսինների համատեղ համերգը՝ իր հետ տանելով մի շիշ շամպայն։ Սակայն Բեյոնսեն հրաժարվել է ալկոհոլ օգտագործել՝ ընկերուհուն տեղեկացնելով, որ հղի է։


Ի լրումն սրան արևմտյան ԶԼՄ-ները նկատում են, որ Բեյոնսեն այլևս այդքան ակտիվ չի շարժվում բեմում ու նախընտրում է ավելի փակ հագուստներ։ Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2008թ., իսկ 2012թ. ծնվել է նրանց առաջնեկը՝ Բլյու Այվին։