ԱՄՆ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները` համաձայնեցնելով ԵՄ-ի հետ
ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման ուղղությամբ ԵՄ-ի հետ համակարգված քայլեր ձեռնարկելու հնարավորությունը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջեն Փսակին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ընդ որում` նա չի նշել միակողմանի կարգով ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին:
ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ամերիկյան կառավարությունը «դիտարկում է եվրոպացիների հետ համակարգված հավելյալ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը»:
Փսակին հաստատել է նաև, որ ներկայիս իրավիճակում սեկտորային պատժամիջոցները մնում են ԱՄՆ իշխանությունների գործողությունների հնարավոր տարբերակներից մեկը:










