Հնդիկ նախարարը երկրում բռնաբարությունների պատճառ է համարել բջջայիններն ու ոչ բուսական սնունդը

16:22 • 16.07.14

Հնդկաստանում ևս մեկ քաղաքական գործիչ անսովոր հայտարարությամբ է հանդես եկել երկրում հաճախ գրանցվող բռնաբարությունների դեպքերի առնչությամբ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։


Բիհար նահանգի արվեստների, մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարը հայտարարել է, որ կանանց և աղջիկների վրա հաճախակի դարձած հարձակումների պատճառը բջջային հեռախոսներն են և ոչ բուսական սնունդը։


Շատ աշակերտներ չարաշահում են բջջայինները՝ անկեղծ ֆիլմեր դիտելով և երաժշտություն լսելով, ինչն էլ «աղտոտում» է նրանց մտքերը։


Անբարենպաստ զբաղմունքների թվում քաղաքական գործիչը հիշատակել է նաև ինտիմ բնույթի լուսանկարների փոխանակումն ու կողմ է արտահայտվել դպրոցներում բջջայինների օգտագործման արգելքին։

 

Բացի այդ, նախարարի խոսքով, ոչ բուսական սննդի օգտագործումը ևս ազդել է Հնդկաստանում բռնությունների աճի վրա։ Նրա համոզմամբ՝ կենդանական սնունդը երիտասարդներին չար և կատաղի է դարձնում, իսկ բուսական սնունդը մաքրում է մարմինն ու հոգին։

 

Ավելի վաղ այլ պաշտոնյաներ ևս տարբեր հետաքրքիր հայտարարություններ էին արել. Չհաթթիսգարհ նահանգի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, թե բռնաբարությունները կանխամտածված չեն լինում։ Մադհիա-Փրադեշ նահանգի ներքին գործերի նախարարը, խոսելով բռնաբարությունների մասին, ասել էր, թե դրանք երբեմն արդարացված են, երբեմն` ոչ։ Իսկ Ուտար-Փրադեշ նահանգի տարածաշրջանային կուսակցության առաջնորդը դեմ էր արտահայտվել բռնաբարությանը մասնակցած տղամարդկանց մահապատժին, ասելով, որ «տղաները սխալներ են թույլ տալիս»։