Քարվաճառում հայտնաբերված երիտասարդի դիի վրա հրազենային վնասվածքներ կան

15:15 • 16.07.14

ԼՂՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ս. Ցականյանի դին 2014 թվականի հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:


Ոստիկանությունը հիշեցնում է, որր հուլիսի 8-ին հաղորդվել էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Մեխակի Ցականյանի անհայտ կորելու մասին: