Հարավկորեացի զինվորը 5 ծառայակցի է սպանել՝ իրեն «Սպունգ Բոբի» հետ համեմատելու համար

13:53 • 16.07.14

Հարավային Կորեայում Յիմ անունով մի զինվոր գնդակահարել է իր ծառայակիցներից 5-ին, երբ վերջիններս իրեն համեմատել են հայտնի մուլտհերոս «Սպունգ Բոբի» հետ։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, սպանություններն իրագործելուց հետո Յիմն անտառ է փախել, որտեղ փորձել է ինքնասպան լինել։

 

Ավելի ուշ զինվորը խոստովանել է, որ սպանել է ծառայակիցներին, երբ պատահմամբ հայտնաբերել է նրանց նկարած նկարները, որոնցում ինքը պատկերված է եղել «Սպունգ Բոբի» տեսքով։ Դա անչափ վիրավորական է թվացել Յիմին, ով որոշել է վրեժխնդիր լինել։

 

Աղբյուրը հավելում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի հետ սահմանի մոտ։ Զինվորն այժմ հոսպիտալացված է։