Թաիլանդում ձերբակալվել է Նեպալի թագաժառանգը

15:52 • 16.07.14

Նեպալի թագաժառանգ Պարաս Շահը ձերբակալվել է Բանգկոկում՝ թմրանյութերի հետ կապված մեղադրանքներով։ Նրա հյուրանոցային համարում հայտնաբերվել է 13 գր մարիխուանա։

 

Նախկինում Շահն արդեն դատապարտվել է Թաիլանդում՝ թմրանյութեր պահելու համար, այդ պատճառով էլ նրան այժմ սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում, գրում է lenta.ru-ն։

 

Պարաս Շահը Նեպալի թագաժառանգ է դարձել 2001-ին այն բանից հետո, երբ նրա բարեկամը՝ արքայազն Դիպենդրան, գնդակահարել է թագավորական ընտանիքի 9, ծանր վիրավորել 5 անդամի, այնուհետև ինքնասպան եղել։ Ըստ պաշտոնական վարկածի՝ ողբերգությունը տեղի է ունեցել պատահական վեճի պատճառով, իսկ արքայազնը հանցագործության իրականացման պահին գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ։