Ֆիլիպիններում թայֆունի պատճառով մոտ 450.000 մարդ է տարհանվել

08:24 • 16.07.14

Ֆիլիպինների իշխանությունները երկիրը պատուհասած «Ռամասուն» ուժեղ թայֆունի պատճառով տարհանման կենտրոններում են տեղակայել 450.000 մարդու, հայտնում է Газета-ն։


Նշվում է, որ բնական տարերքը դարձել է 1 մարդու մահվան պատճառ, ևս 3–ը՝ ձկնորսներ, համարվում են անհետ կորած։


Աղբյուրը մանրամասնում է, որ «Ռամասուն» թայֆունի պատճառով առաջացած քամու ուժգնությունը հասանում է 250 կմ/ժ։


Նշվում է նաև, որ թայֆունն ամբողջությամբ կաթվածահար է արել մայրաքաղաք Մանիլայի տրանսպորտային երթևեկությունը, չեղյալ են հայտարարվել գրեթե բոլոր ավիաչվերթները։


Հայտնի է, որ Ֆիլիպիններից հետո այն շարժվելու է չինական Հինան կղզու ուղղությամբ։