Գալուստ Սահակյանն առողջական ոչ մի խնդիր չունի. Գոհար Պողոսյան
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը առողջական ոչ մի խնդիր չունի: Այս մասին Tert.am-ին ասաց ԱԺ հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին:
«Դա չի համապատասխանում իրականությանը»,-ասաց նա Գոհար Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Հայկական Ժամանակ թերթը գրել էր, թե Մոսկվա կատարած աշխատանքային այցից հետո Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Նրան ստիպված են եղել տանել Նորքի սրտաբանական հիվանդանոց:










