Մոսկվայի մետրոյում վթարից տուժած Մերի Քոչարյանի վիճակը ծայրահեղ ծանր է

14:00 • 17.07.14

Մոսկվայի մետրոպոլիտենում հուլիսի 15-ին տեղի ունեցած վթարից տուժած ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Մերի Քոչարյանի վիճակը ծայրահեղ ծանր է, բայց ողնաշարի վիրատահությունից հետո որոշ կայունություն կա:


Այս մասին Tert.am-ին հայտնեց ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան լրատվության պատասխանատու Էդիկ Ջամբազյանը:


«Քոչարյան Մերիի վիճակը շարունակում է գնահատվել որպես ծայրահեղ ծանր, երեկվա ողնաշարի վիրահատությունից հետո
դիտվում է կայունություն»,- ասաց դեսպանատան աշխատակիցը:


Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել 23 մարդ, կան ավելի քան 170 վիրավորներ:


Ինչ վերաբերում է հայազգի մյուս քաղաքացի Աննա Բուլղադարյանին, ում վիճակը գնահատվում էր միջին ծանրության, ապա վերջինս այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է օրթոպեդիկ բաժանմունք: Վերջինիս մոտ, հիմնականում, կոտրվածքներ են: