Ալիևն իր եղբորը շքանշան է շնորհել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով իր ոչ հարազատ եղբորը՝ Ռասիմ Հասանօղլու Ալիևին, «Իստիգլալ» շքանշան է շնորհվել։
Ինչպես նշում է haqqin.az-ը, Ալիևի եղբայրը, ով մասնագիտությամբ ճարտարապետ է, նման պատվի է արժանացել Ադրբեջանի մշակույթի զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Աղբյուրը հավելում է, որ բացի իր բարեկամից՝ Ալիևը շքանշան շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել նաև Ադրբեջանի Ճանապարհային ոստիկանության պետ Ռամիզ Զեյնալովի եղբոր համար։










