Անգելա Մերկելը նշում է 60-ամյակը (լուսանկարներ)
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր նշում է 60-ամյակը։ Թեև երբ խոսքը կանանց մասին է, ընդունված է խոսել հոբելյանի մասին՝ չբացահայտելով տարիքը, սակայն այս դեպքը յուրահատուկ է. խոսքը հզորագույն արևմտաեվրոպական պետության առաջնորդի մասին է, գրում է vesti.ru-ն։
Զուր չէ, որ ամերիկյան Forbes հանդեսն այս տարի արդեն 4-րդ անգամ Մերկելին անվանել է աշխարհի ամենաազդեցիկ կին։ Նա արդեն 9 տարի է Գերմանիայի կանցլերն է՝ անփոփոխ զբաղեցնելով այս պաշտոնը 2005-ից։ Քաղաքական գործչի իր տաղանդը գնահատում են ոչ միայն արտերկրում, այլև հենց Գերմանիայում, որտեղ նա մշտապես գլխավորում է երկրի առավել հայտնի անձանց ցուցակները։
Նրա մասին չարախոսում են, նրա մասին խոսում են և նույնիսկ գաղտնալսում, իսկ նա պարզապես աշխատում է, թեև երբեմն չի կարողանում զսպել զգացմունքները, երբ բանավիճում է ընդդիմախոսների հետ կամ երկրպագում է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականին։
Նրա սեղանին դրված է իր հայրենակցուհի՝ կայսրուհի Եկատերինա 2-րդի դիմանկարը։ Նրանք իսկապես որոշակի նմանություն ունեն՝ խստությունն ու արդարամտությունը՝ ճշտապահության և քաղաքավարության հետ։
























