Ռուս-ուկրաինական սահմանին Boeing 777 է կործանվել. բոլոր ուղևորները զոհվել են

20:15 • 17.07.14

Ռուս-ուկրաինական սահմանի մոտ «Մալայզիական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռ է կործանվել:

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, Boeing 777 ինքնաթիռը, որի մեջ եղել է 280 ուղևոր և անձնակազմի 15 անդամ, ընկել է Ռուսաստանի սահմանից 60 կմ հեռավորությամբ:

Ինքնաթիռում եղած բոլոր մարդիկ մահացել են:


Հաղորդվում է, որ ինքնաթիռը թռչելիս է եղել Ամստերդամից դեպի Կուալա-Լումպուր: Այն գտնվել է մոտ 10 հազար մետր բարձրության վրա և պետք է մտներ Ռուսաստանի օդային տարածք: