ՌԴ Բոլշոյ Չիրկլեյ շրջանում վթարի պատճառով 6 ՀՀ քաղաքացի է մահացել
Հուլիսի 17-ին՝ ժամը 19։07-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ Մ-5 դաշնային ավտոճանապարհի 785-րդ կմ-ում Ուլյանովսկի տարածաշրջանի Բոլշոյ Չիրկլեյ շրջանի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար, որ ինչից տեղում զոհվել է 6 ՀՀ քաղաքացի, ևս մի քանիսը վիրավորվել են:
Այս մասին հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ռուս գործընկերներից ստացված տեղեկատվության հիման վրա:
Այսպես. մահացել են ՀՀ քաղաքացիներ Անի (ծնվ.1991 թ.), Արսեն (ծնվ.1957 թ.), Հմայակ (ծնվ.1989 թ.), Ազատ Թովմասյանները (ծնվ.1988թ.) և Ազոկիկ Ավանեսյանը (ծնվ.1959թ.), իսկ տուժածներ Հասմիկ (ծնվ.1996 թ.), Արսեն (ծնվ.2011 թ.), Արմեն Թովմասյանները (ծնվ.2012թ.) և Հասմիկ Ավանեսյանը (ծնվ.1994թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նիկոլաևսկի շրջանի կենտրոնական ԲԿ, որտեղ Հասմիկ Ավանեսյանը մահացել է, իսկ Արսեն և Արմեն Թովմասյանների առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Հասմիկ Թովմասյանինը` բավարար։
Վթարի պատճառները դեռևս չբացահայտված են մնում. բախվել են «Իվեկո» մակնիշի բեռնատարը և «Լեքսուս» մակնիշի 34 AC 818 պ/հ ավտոմեքենան:










