Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են մշտական հրադադարի մասին

16:59 • 17.07.14

Իսրայելի իշխանություններն ու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնության են եկել մշտական հրադադար հաստատելու շուրջ։ Ինչպես նշում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով հրեա պաշտոնյաներից մեկին, հրադադարն ուժի մեջ կմտնի ուրբաթ։

 

«Հրադադարը կսկսվի վաղը՝ առավոտյան ժամը 06։00-ից»,-ասել է աղբյուրը Reuters-ի հետ զրույցում։ Նա նաև հավելել է, որ ռազմական գործողություններին վերջ դնելու որոշումը կայացվել է եգիպտական պատվիրակության հետ բանակցությունների արդյունքում։


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՀԱՄԱՍ-ը տեղի է տվել ՄԱԿ-ի խնդրանքին ու այսօր առավոտյան համաձայնել 5-ժամյա հրադադար հաստատել Գազայի հատվածում, որպեսզի ռազմական գործողություններից տուժածներին մարդասիրական օգնություն հասցվի։

 

Հիշեցնենք, որ Իսրայելի ու Պաղեստինի միջև տեղի ունեցող 9-օրյա ռազմական գործողությունների պատճառով զոհվել է 213 մարդ, որոնց ճնշող մասը պաղեստինցիներ են, այդ թվում՝ երեխաներ։