ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնեցնել ղեկավար կազմում գլխավոր պաշտոնների թեկնածուների հարցը

10:58 • 17.07.14

Բրյուսելում չորեքշաբթի անցկացված Եվրամիության գագաթաժողովի մասնակիցները չեն կարողացել համաձայնեցնել ԵՄ ղեկավար կազմում երկու կարևոր պաշտոնների թեկնածուների հարցը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:


Խոսքը Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնի մասին է, որն այժմ զբաղեցնում է Հերման Վան Ռոմպոյը, և Քեթրին Էշթոնի փոխարեն արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ նոր գերագույն հանձնակատարի պաշտոնի մասին:

 

Նշվում է, մասնավորապես, որ Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինին, ով Էշթոնին փոխարինելու ամենահավանական թեկնածուն է, որոշ եվրոպացի ղեկավարների կարծիքով՝ չափազանց ռուսամետ է: Իսկ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնի գլխավոր թեկնածուին՝ Դանիայի վարչապետ Հելլե Տորնինգ-Շմիդտին, չի աջակցում Ֆրանսիան:

 

Կադրային հարցերով որոշումների ընդունումը հետաձգվել է մինչև ԵՄ հաջորդ գագաթաժողով, որը նախատեսված է օգոստոսի 30-ին։