ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը ԼՂ հակամարտության հարցով մեկնել է ԱՄՆ

17:25 • 17.07.14

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման թեմայի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով մեկնել է ԱՄՆ։

 

Այս մասին Twitter սոցկայքի իր միկրոբլոգում տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով ընդգծել է, որ անչափ ուրախ է հանդիպել Անդրիոյին։