Հարավային Կորեայում ուղղաթիռը բախվել է բնակելի շենքին. զոհվել է 5 մարդ (տեսանյութ)

15:30 • 17.07.14

Հարավկորեական Կվանջու քաղաքում որոնողական ծառայության ուղղաթիռներից մեկը բախվել է բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, հայտնում է Газета-ն։

 

Նշվում է, որ ուղղաթիռը երկրի հարավ-արևմտյան հատվածում իրականացրել է որոնողական օպերացիա, սակայն միջադեպի հետևանքով դրա ողջ անձնակազմը զոհվել է։

 

Եվս 2 մարդ, ովքեր չեն գտնվել ուղղաթիռում, վնասվածքներ են ստացել։