Մալայզիան ինքնաթիռի կործանման դեպքի առնչությամբ սեփական հետաքննությունը կսկսի
Մալայզիայի իշխանությունները սեփական հետաքննությունը կսկսեն՝ «Մալայզիական ավիաուղիներ»-ին պատկանող Boeing 777-200 ինքնաթիռի կործանման վերաբերյալ. տեղեկացնում է korrespondent.net-ը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մալայզիայի վարչապետ Մոհդ Նիջիբ Թուն Ռազակը:
«Ես շոկի մեջ եմ ինքնաթիռի կործանման մասին հաղորդագրությունից: Մենք կսկսենք անհապաղ քննել դեպքը»,- գրել է վարչապետը:
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարությունը խոստացել է տրամադրել իր տարածքում կործանված ինքնաթիռի սև արկղերը: Փորձագետները հավաստիացնում են, որ ինքնաթիռը կարող է խփված լինել զենիթահրթիռային համակարգով:
Հիշեցնենք, որ «Մալայզիական ավիաուղիներ»-ին պատկանող Boeing 777 ինքնաթիռը կործանվել էր այսօր երեկոյան՝ ռուս-ուկրաինական սահմանի ուկրաինական կողմում: Ուկրաինայում հակամարտող կողմերն այն խփելու համար միմյանց են մեղադրում:










