Լրագրողը երգելով շնորհավորել է Անգելա Մերկելին հոբելյանի կապակցությամբ (տեսանյութ)
13:00 • 17.07.14
Գերմանացի լրագրողն առանձնահատուկ ձևով է շնորհավորել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ծննդյան 60-ամյակը, գրում է РИА Новости-ն։
Բրյուսելում մամուլի ասուլիսի ընթացքում գերմանացի լրագրողը որոշել է շնորհավորել կանցլերին և, նախքան հարց տալը, երգել է «Happy Birthday to You» երգը։
Մերկելը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար։
Placeholder










