Մոսկվայում ուղևորատար ավտոբուսը մխրճվել է խանութի ցուցափեղկի մեջ (լուսանկար)

00:30 • 17.07.14

Մոսկվայում ուղևորատար ավտոբուսը մխրճվել է «Ռեչնոյ վոկզալ» առևտրի կենտրոնի ցուցափեղկի մեջ: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ Интерфакс-ին հղումով:


«Ֆեստիվալնայա փողոցում ավտոբուսը մտել է «Ռեչնոյ վոկզալ» առևտրի կենտրոն՝ կոտրելով ցուցափեղկը», - հայտնել են Մոսկվայի Ճանապարհային անվտանգ երթևեկության պետական տեսչության մամլո ծառայությունից:


Նշվում է, որ միջադեպի հետևանքով 2 մարդ է տուժել, նրանցից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել: Ներկա պահին պարզվում են ՃՏՊ-ի պատճառներն ու հանգամանքները:

 

Посмотреть изображение в Твиттере