Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի (լուսանկարներ)
08:25 • 17.07.14
Ֆիլիպինների տարածքով անցնող «Գլենդա» թայֆունի հետևանքով զոհվել է 38 մարդ, հայտնում է Газета.ru-ն։
Հաղորդվում է նաև, որ 8 մարդ համարվում է անհայտ կորած։
Ֆիլիպիններում թայֆունի պատճառով 450.000 մարդ է տարհանվել։
«Գլենդա» թայֆունն իր հզորությամբ առաջին է երկրում վերջին մեկ տարվա ընթացքում։









՛




Placeholder










