Մոսկվայում անծանոթը բնակարանի պատուհանից կրակ է բացել անցորդների ուղղությամբ

10:37 • 17.07.14

Մոսկվայի հարավ-արևմտյան հատվածում՝ Լենինյան պողոտայում, անծանոթ մի մարդ բնակարանի պատուհանից կրակ է բացել անցորդների ուղղությամբ, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հավելելով, որ տուժածներ չկան։

 

Հայտնի է, որ իրավապահները դեպքի առնչությամբ մի քանի մարդու են ձերբակալել, ովքեր գտնվում են ալկոհոլի ազդեցության տակ։ Նրանց հաջողվել է պարզել, թե կոնկրետ որ բնակարանի պատուհանից է կրակահերթը բացվել։ Նշվում է, որ բոլոր ձերբակալվածները գտնվել են այդ բնակարանում։

 

Այժմ ոստիկանները փորձում են գտնել այն զենքը, որով օրինազանցը կրակել է։