Ամերիկացին հրկիզել է տունը՝ փորձելով սատկացնել սարդին

13:09 • 17.07.14

ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում մի տղամարդ հրկիզել է վարձակալած տունը, երբ փորձել է զոդիչ սարքով սատկացնել սենյակներից մեկում հայտնաբերած սարդին։

 

Ինչպես նշում է CBS News-ը, տղամարդը, լոգարանում սարդ նկատելով, փորձել է զոդիչ սարքի արձակած կրակով սատկացնել միջատին, սակայն նրա գործողությունների հետևանքով կրակն արագորեն տարածվել է սենյակով ու բարձրացել դեպի կտուր։

 

Հարևանները նկատել են ծուխն ու կրակը և անմիջապես հրշեջ բրիգադ կանչել։ Նշվում է, որ հրդեհի պատճառով տանը հասցվել է 60.000 դոլարի վնաս։