Վաշինգտոնում և Օրեգոնում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել (լուսանկարներ)

13:55 • 17.07.14

ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում 860-ից ավելի ընտանիք տարհանվել է և առնվազն 800 շինություն վտանգի տակ հայտնվել անտառային հրդեհների պատճառով, հաղորդում է Fox News-ը:

 

Հրդեհների պատճառով փակվել է տարածքի գլխավոր ճանապարհը, իսկ առաջացած ծուխը հնարավոր է տեսնել Սիեթլից:

 

Ուժեղ քամիների և օդի բարձր ջերմաստիճանի պատճառով Վաշինգտոնի և Օրեգոնի նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն: Հրդեհները տարածվել են նաև Նևադայում, Այդահոյում, Յուտայում, Օրեգոնում և Կալիֆոռնիայում:

Հաղորդվում է, որ հրդեհը, որն առաջին անգամ նկատվել է երեքշաբթի, կարող է առաջացած լինել կայծակի հարվածից:

http://media.king5.com/images/600*338/071514flames.JPG

http://media.king5.com/images/600*338/071614fireaerial1.JPG

http://media.king5.com/images/600*338/071614flames2.JPG

http://media.king5.com/images/600*338/071614flames3.JPG

http://media.king5.com/images/600*338/071614flames4.JPG

http://media.king5.com/images/600*338/071614fireaerial4.JPG

http://media.king5.com/images/600*338/071614fireaerial3.JPG

http://media.king5.com/images/0716mills-canyon-fire3.jpg

http://media.king5.com/images/0716mills-canyon-fire2.jpg

http://media.king5.com/images/600*450/0716mills-canyon-complex2.jpg

http://media.king5.com/images/600*450/0716mills-canyon-complex1.jpg

http://media.king5.com/images/0716mills-canyon-fire.jpg

http://media.king5.com/images/600*338/071614+Mills+Canyon+2.jpg