Ներգաղթյալներին կստիպեն սովորել ՌԴ Սահմանադրությունը
Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը հաստատել է աշխատանքային ներգաղթյալների համար քննություն անցկացնելու կարգը։ Օրինական ճանապարհով աշխատանքի տեղավորվելու համար ներգաղթյալները ստիպված կլինեն հանձնել ոչ միայն ռուսաց լեզվի և պատմության, այլև Ռուսաստանի քաղաքական կառուցվածքի մասին քննություն, գրում է lenta.ru-ն:
Թեստի մեջ, ինչպես պարզաբանել են նախարարությունում, ներառված են հարցեր, որոնք Ռուսաստան աշխատանքի համար ժամանող ներգաղթյալները պետք է իմանան: Այն բաղկացած է չորս հատվածից: Առաջինը սահմանում է օտարերկրացիների «հաղորդակցային կարողությունների մակարդակը». նրանք պետք է կարողանան կարդալ ոչ մեծ ծավալի տեքստեր (գովազդ, հարցազրույց, նշադրումներ), լրացնեն հարցաթերթիկներ, հասկանան երկխոսություններ:
Երկրորդ հատվածը նվիրված է Ռուսաստանի պատմության հիմնական իրադարձություններին: Երրորդ հատվածը ներառում է Ռուսաստանի սահմանադրական կարգի հիմունքների վերաբերյալ գիտելիք, իսկ չորրորդը՝ ռուսական օրենքների և օտարերկրացիների իրավական պատասխանատվություն։










