Իսրայելը 70.000 զինվոր է մոբիլիզացնում՝ Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու համար

09:12 • 18.07.14

Իսրայելի իշխանությունները Գազայի հատվածում հատուկ ցամաքային օպերացիա սկսելու նպատակով թույլ է տվել բանակին մոբիլիզացնել 70.000 պահեստային զինվոր։ Ինչպես հայտնում է Газета-ն, այս մասին տեղեկացրել է Իսրայելի ռազմական շրջանակներից մի աղբյուր։

 

Ի պատասխան Գազայի հատվածում ցամաքային օպերացիա սկսելուն՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը նախազգուշացրել է, որ դա հրեական կողմի համար սարսափելի հետևանքներ կունենա։


Իրավիճակի սրմանն արձագանքել է նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, ով կոչ է արել հակամարտող կողմերին խուսափել Գազայի հատվածում հակամարտության հետագա լարվածությունից։


Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Իսրայելի ու Պաղեստինի իշխանությունները համաձայնության են եկել Գազայի հատվածում մշտական հրադադար հաստատելու վերաբերյալ, սակայն դատելով վերջին զարգացումից, այն իրականություն չի դառնա։