Պաշտոնական Կիևն ու Դոնեցկի իշխանությունները միմյանց մեղադրում են մալայզիական ինքնաթիռի կործանման համար
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարները մալայզիական ինքնաթիռի կործանման համար մեղադրել են պաշտոնական Կիևին. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաստիացրել է, որ Զինված ուժերը չեն հարվածել մալայզիական Boeing 777-ին: Շուտով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով՝ ողբերգությունը քննելու համար: «Մենք չենք բացառում, որ այդ ինքնաթիռը խփվել է, սակայն ընդգծում ենք, որ Ուկրաինայի զինված ուժերը որևէ գործողություն չենք իրականացրել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս-ուկրաինական սահմանին Boeing 777 ինքնաթիռ է կործանվել, որի մեջ եղել են 280 ուղևորներ և անձնակազմի 15 անդամներ: Նրանք բոլորը զոհվել են:
Դոնեցկի իշխանությունները ևս հայտարարում են, թե կապ չունեն Boeing-ի կործանման հետ և ինքնաթիռի կործանումը համարում են Կիևի իշխանությունների սադրանքը:










