Ուկրաինայի արևելքում ավիաաղետի հետևանքով զոհվել է 298 մարդ. ով է մեղավոր՝ կպարզի հետաքննությունը

10:15 • 18.07.14

Ուկրաինայի արևելքում ավիաաղետի հետևանքով զոհվել է 298 մարդ, այլ ոչ 295։ Malaysia Airlines ավիաընկերությունը, որին պատկանել է կործանված ինքնաթիռը, հստակեցրել է՝ օդանավում գտնվել է 280 չափահաս ուղևոր և 3 երեխա, ինչպես նաև 15 մարդուց բաղկացած անձնակազմը, հայտնում է Комсомольская правда-ն։

Emergencies Ministry member walks at the site of a Malaysia Airlines Boeing 777 plane crash near the settlement of Grabovo in the Donetsk

Ըստ ավիաընկերության տեղեկությունների՝ ինքնաթիռում եղել են ուղևորներ աշխարհի 9 երկրներից. 144 հոլանդացի, Մալայզիայի 43 քաղաքացի (այդ թվում՝ 2 երեխա և անձնակազմի անդամներ), 27 ավստրալացի և 12 ինդոնեզացի (նրանց թվում՝ 1 երեխա), Մեծ Բրիտանիայից 9 հոգի, 4 գերմանացի և նույնքան բելգիացի, 3 ֆիլիպինցի և 1 կանադացի։

People stand, amongst the wreckages of the Malaysian airliner from Amsterdam to Kuala Lumpur after it crashed, near the town of Shaktarsk, in rebel-held east Ukraine

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ռուս-ուկրաինական սահմանի մոտ կործանվել է «Մալայզիական ավիաուղիներ»-ին պատկանող Boeing 777 ինքնաթիռը:

Distressed family members leaving Schiphol airport in a bus

Հաղորդվում է, որ ինքնաթիռը թռչելիս է եղել Ամստերդամից Կուալա-Լումպուր: Այն գտնվել է մոտ 10 հազար մետր բարձրության վրա և պետք է մտներ Ռուսաստանի օդային տարածք:

A woman, who said she believed her sister was on Malaysia Airlines flight MH17, cries as she waits for more information about the crashed plane at Kuala Lumpur International Airport in Sepang

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր երեկոյան պատրաստվում է արտահերթ նիստ հրավիրել՝ ռուս-ուկրաինական սահմանին կործանված մալայզիական Boeing 777 ինքնաթիռի հարցով։ Ինչպես նշում է Лента-ն, արտահերթ նիստի հրավիրման նախաձեռնությունը Մեծ Բրիտանիայինն է. նիստը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 18։00-ին։

 Emergencies Ministry member walks at the site of a Malaysia Airlines Boeing 777 plane crash near the settlement of Grabovo in the Donetsk region.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն արդեն կոչ է արել միջազգային լիարժեք ու թափանցիկ հետաքննություն անցկացնել ավիավթարի պատճառները պարզելու համար։ Հետաքննության գաղափարին հավանություն է տվել նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ առաջարկելով այդ նպատակով ստեղծել հատուկ խումբ։ 

Armed pro-Russian separatists stnad at the site of a Malaysia Airlines Boeing 777 plane crash near the settlement of Grabovo in the Donetsk region

ԱՄՆ-ի իշխանությունները կոչ են արել դադարեցնել կրակն Ուկրաինայում՝ մալայզիական ինքնաթիռի կործանման միջազգային հետաքննության համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստը։

Emergencies Ministry member walks at the site of a Malaysia Airlines Boeing 777 plane crash near the settlement of Grabovo in the Donetsk region
Նրա կարծիքով՝ աշխատանքին պետք է մասնակցեն միջազգային կազմակերպություններ։ «Միջազգային կազմակերպությունների դերը, ինչպես ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն են, կարող է առավել կարևոր լինել այս պայմաններում»,- նշել է Էռնեստը։

 A woman stands with placard reading 'Putin murderer' during commemoration of the victims of Malaysia Airlines plane accident in eastern Ukraine near the Netherlands embassy in Kiev

ԱՄՆ-ն հաստատել է նաև, որ կործանված Boeing 777 ինքնաթիռը խփվել է «երկիր-օդ» հրթիռով՝ չպարզաբանելով, սակայն, թե հակամարտության կողմերից ով է պատասխանատու։

Family members of passengers on Malaysia Airlines flight MH-17 react on a bus bringing them to a separate area at Schiphol Airport

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մալայզիական ուղևորատար Boeing 777 ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը կրում են ուկրաինական իշխանությունները։ Ռուս առաջնորդի խոսքով՝ այդ ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե Ուկրաինայի հարավ-արևելքում խաղաղություն լիներ։

 People lay flowers and light candles in front of the Embassy of the Netherlands in Kiev

Հիշեցնենք, որ երեկ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ռուսաստանի առաջնորդը ամերիկացի գործընկերոջը տեղեկություններ է հաղորդել Ուկրաինայի տարածքում մալայզիական Boeing-777 ինքնաթիռի կործանման վերաբերյալ:

 

Ի դեպ, մալայզիական ինքնաթիռի կործանման վայրում Դոնեցկի զինյալները հայտնաբերել են իրեր, որոնք կարող են ինքնաթիռի «սև արկղերը» լինել:

 

Մի շարք ավիաընկերություններ արդեն հայտարարել են, որ ինքնաթիռի կործանումից հետո դադարեցնում են թռիչքներն Ուկրաինայի օդային տարածքով։