Malaysia Airlines-ի արժեթղթերը 13% գնանկում են գրանցել
Malaysia Airlines ավիաընկերության արժեթղթերը Կուալա Լումպուրի բորսայում տեղի ունեցած աճուրդի սկզբին 13 տոկոսով գնանկում են ունեցել: Այդ մասին վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն:
Ավիափոխադրողի արժեթղթերի արժեքն ընկել է մինչև 0,195 ռինգգիտ ($0,06): Բորսայի բացումից առաջ Malaysia Airlines-ի կապիտալիզացիան 3,75 միլիարդ ռինգգիտ է եղել ($117 միլիարդ):
Հինգշաբթի կործանվել է ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչելիս է եղել Ամստերդամից Կուալա Լումպուր: Ինքնաթիռում եղած բոլոր՝ 298 մարդիկ մահացել են: Այն ընկել է Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Գրաբովո բնակավայրի մոտակայքում:
Բացի այդ, Malaysia Airlines-ը դեռևս չի կարողանում վերականգնվել Հնդկական օվկիանոսի օդային տարածքում իր ինքնաթիռի անհետացումից հետո, որում գտնվել է 239 մարդ: Օդանավն անհետացել է մարտի 8-ին։










