Պուտինն ու Օբաման կործանված ինքնաթիռի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել

00:06 • 18.07.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ռուսաստանի առաջնորդը ամերիկացի գործընկերոջը տեղեկություններ է հաղորդել Ուկրաինայի տարածքում մալայզիական Boeing-777 ինքնաթիռի կործանման վերաբերյալ. տեղեկացնում է Lenta.ru-ն:


«Ռուսաստանի առաջնորդն ԱՄՆ նախագահին տեղեկացրել է հեռախոսազրույցից անմիջապես առաջ ստացված հաղորդագրության մասին՝ Ուկրաինայի տարածքում մալայզիական ինքնաթիռի կործանման վերաբերյալ»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:


Ի դեպ, ռուսական Интерфакс գործակալությունը վարկած էր առաջ քաշել, համաձայն որի մալայզիական ինքնաթիռի փոխարեն իրականում թիրախում եղել է հենց Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը:


Աղբյուրը նշել էր, որ երկու ինքնաթիռները բավական նման են միմյանց և թռչելիս են եղել նույն երթուղով՝ միմյանցից մոտ կես ժամ տարբերությամբ:


Միջազգային հանրությունը, այդ թվում ԵՄ-ն դեպքը քննելու պահանջ են ներկայացրել և օգնություն են առաջարկել՝ հետաքննություն սկսելու հարցում:


Հիշեցնենք, որ ինքնաթիռը կործանվել էր այսօր՝ ռուս-ուկրաինական սահմանի մոտ: Մալայզիական ինքնաթիռում եղել է 280 ուղևոր և անձնակազմի 15 անդամ. Նրանք բոլորն էլ զոհվել են: