Turkish Airlines-ն ու այլ ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները Ուկրաինայի օդային տարածքով

00:30 • 18.07.14

Turkish Airlines ընկերությունը մալայզիական Boeing ինքնաթիռի կործանումից հետո դադարեցրել է թռիչքները Ուկրաինայի օդային տարածքով. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

Նման որոշման մասին արդեն հայտարարել են մի շարք ավիաընկերություններ՝ այդ թվում ռուսական
«Աէրոֆլոտ»-ն ու «Տրանսաէրոն»-ն:

 

Գերմանական Lufthansa-ն հայտարարել է, որ ընկերության ինքնաթիռները թռիչքներ չեն իրականացնելու Ուկրաինայի արևելքում:

 

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Դոնեցկի շրջանում հայտնի էր դարձել մալայզիական Boeing ինքնաթիռի կործանման մասին, որտեղ եղել է 295 մարդ. բոլորը զոհվել են: