Եթե Սահմանադրութունը չփոփոխվի, ապա կառաջանա կառավարման ճգնաժամ. Արծվիկ Մինասյան
Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի «Հրատապ հարցազրույցի»՝ սահմանադրական փոփոխություններին վերաբերյալ մեկնաբանություններին, հակադրեց ՀՅԴ տեսակետը՝ ասելով, թե ցանկացած նման «տեսական դատողություն կարող է հիմք ունենալ»։ «Բայց ուզում եմ հիշեցնել, որ անգամ այսօրվա սահմանադրական կարգավորման շրջանակներում, եթե իշխանությունը ցանկություն ունենա վերարտադրվելու՝ կարող է վերարտադրվել, և պրակտիկան ցույց է տալիս, որ այդպես էլ կա»,– ասաց նա՝ ավելացնելով, որ եթե Սահմանադրությունը փոփոխության չենթարկվի, առաջանալու է կոնֆլիկտ, կառավարման ճգնաժամ։
-Պարո՛ն Մինասյան, Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցով, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների ժամանակավրեպության թեմային՝ նշեց, որ դա արվում է պայմաններում, երբ քաղաքական բոլոր լուրջ ուժերը կտրականապես դեմ են արտահայտվում սահմանադրական փոփոխությունների, իր խոսքով՝ չարաբաստիկ նախաձեռնությանը։ Մինչդեռ ՀՅԴ-ն սկզբունքորեն կողմ է դրանց: Ինչպե՞ս կբացատրեք Տեր-Պետրոսյանի հայտարարությունը։
- Կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն արտահայտել է իր տեսակետը, որը այս դեպքում չի համընկնում մեր մոտեցումների հետ։ Մենք գտնում ենք, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, և այդ անհրաժեշտությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով։ Առաջին, որ համակարգային փոփոխությունների հիմքը մայր օրենքն է՝ Սահմանադրությունը, որը պետք է տա այն համակարգի նկարագրությունը և պետական կառույցների ձևավորման կարգը, որը կախված չի լինելու անձի ցանկությունից։ Երկրորդ՝ դրանով պայմանավորված կառավարման ձևի փոփոխությունը, եթե մենք այն չենք փոփոխում, պարզապես կոսմետիկ փոփոխությունների ենք ենթարկում Սահմանադրությունը, այդ դեպքում իսկապես անիմաստ է դառնում նման փոփոխությունը: Հետևաբար, հիմքը կառավարման ձևի փոփոխությունն է։ Երրորդ կարևոր հանգամանքը վերաբերում է նրան, որ այսօր բազմաթիվ խնդիրներ ուղղակիորեն կապված են սահմանադրական կարգավորումների հետ. դրանք կա՛մ թերի են կարգավորված, կա՛մ ընդհանրապես չեն անդրադառնում, կա՛մ էլ խեղաթյուրում են ցանկացած իրողություն՝ սկսած սոցիալական վիճակից, վերջացրած պետական արտաքին քաղաքականության վեկտորների ընտրության և ընթացքում դրանք փոփոխելու մեխանիզմներով, ինչպես նաև՝ անկախ դատական համակարգի գործունեությունից։
Այս ամենն ուղղակիորեն կապված է ՍԴ փոփոխությունների հետ, և եթե մենք այսօր ունենք թերի Սահմանադրական կարգավորումներ կամ գլխիվայր շուռ եկած, նշանակում է, որ երկիրը չի կարող զարգանալ նորմալ ընթացքով՝ անկախ նրանից, թե ո՞վ կլինի երկրի նախագահը։
- Դուք մի անգամ ասացիք, որ եթե ՀՅԴ-ի առաջարկությունները չընդունեն, բնականաբար, դուք էլ կողմ չեք լինի այդ փոփոխություններին: Հիմա բավական լայն քննարկում է ընթանում մարզերում, ի՞նչ արձագանք ունեք իշխանություններից:
- Մի քանի անգամ արդեն քննարկումներ եղել են, մենք մեր մոտեցումներ ներկայացրել ենք, հրապարակել ենք, և, կարծես թե, կառավարման ձևի փոփոխությունում հանձնաժողովը կողմնորոշում ունի դեպի խորհրդարանական կառավարման համակարգը։ Անշուշտ, տարբեր մոդելներ կան խորհրդարանական կառավարման համակարգի, բայց սկզբունքային հարցադրումը հայեցակարգային մակարդակով հետևյալն է՝ կառավարման ձևի փոփոխություն՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցում և նաև 100% ընտրական համակարգի որդեգրում։
Այստեղ է, որ դեռևս քննարկումների փուլում ենք, և հանձնաժողովին փորձում ենք մեր մոտեցումները ներկայացնել։ Վստահ ենք, որ եթե կառավարման ձևը փոփոխություն չունենա, այսինքն` կառավարման խորհրդարանական համակարգ չորդեգրվի, ինչպես նաև 100% ընտրական կարգը, կունենանք թերի փոփոխություններ: Այդ դեպքում, բնականաբար, անիմաստ կդառնա որևէ փոփոխություն նպատակային դարձնելը և այդ տեսակետից, այո՛, մենք էլ կարող ենք դեմ լինել սահմանադրական բարեփոխումներին։
- Լևոն Տեր-Պետրոսյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որպեսզի իր իշխանությունը հավերժացնի։ Համակարծիք չե՞ք, որ հնարավոր է, նման հիմքեր կա՞ն:
- Ցանկացած նման տեսական դատողություն կարող է հիմք ունենալ, բայց ուզում եմ հիշեցնել, որ անգամ այսօրվա սահմանադրական կարգավորման շրջանակներում, եթե իշխանությունը ցանկություն ունենա վերարտադվելու՝ կարող է վերարտադրվել, և պրակտիկան ցույց է տալիս, որ այդպես էլ կա: Հետևաբար, պայմանավորել այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխությունների նպատակն իշխանությունների վերարտադրվելու ցանկությունն է, նշանակում է հողածածկույթի ենթարկել իրական պայքարը։ Մեր խնդիրը պետք է լինի հենց այդպիսի պահանջներ առաջադրելը, որպեսզի իշխանությունները չկարողանան վերարտադրվել, ոչ թե վիժեցնել, մերժել սահմանադրական փոփոխությունները, այլ հասնել նրան, որ սահմանադրական փոփոխություններով ամրագրվի այնպիսի համակարգ, այդ թվում նաև՝ ընտրական, որը թույլ չի տա իշխանության վերարտադրությունը: Այլ ոչ թե հայտարարել, թե քանի որ փոփոխությունները նպատակ ունեն վերարտադրվելու, հետևաբար, դրանք մեզ պետք չեն։ Այս ձևակերպումը, կարծում եմ, տեղին չէր և ավելին՝ կարող է հանգեցնել նրան, որ իշխանությունը հայտարարի, որ ինքը չի անում սահմանադրական փոփոխություններ և նորից վերարտադրվում է: Արդյունքում ստացվում է այդ տակտիկան կամ քաղաքականությունն ի վնաս գործեց համակարգային փոփոխություններին, այդ թվում և համակարգային իշխանափոխության մոտեցումներին։
- Բայց պետք չէ մոռանալ, որ Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը լրանում է, և շատերը մտահոգված են, որ այս փոփոխությամբ նա իր ղեկավարման ժամկետն է ավելացնում։
- Թե՛ իրավական տեսակետից հնարավորություն կա այդպիսի մեխանիզմը բացառելը և թե՛, ավելին, Սերժ Սարգսյանն ինքն է հայտարարել, որ չի առաջադրվելու վարչապետի պաշտոնում, եթե ընտրվի կառավարման խորհրդարանական ձևը: Քանի որ այդ դեպքում երկրի գլուխը դառնում է վարչապետը և կիսում է պատասխանատվությունը նախագահի հետ, որն ընտրվում է անուղղակի ձևով, համաձայն հայեցակարգային մոտեցումների։ Ստացվում է, որ հանրապետության նախագահը չի դառնում երկրի գլուխը, և սա հայտարարվել է։ Իսկ այն, որ մտահոգություն կա և փորձ է արվում ներկայացնել, որ նա կարող է ԱԺ նախագահ դառնալ կամ այլ պաշտոն ստանձնել, ընդամենը տեսականորեն ներկայացված մոտեցում է, որը պրակտիկայում որևէ արդարացում չունի և որևէ մեկը չի կարող վկայակոչել միջազգային որևէ փորձ և պնդել, որ ԱԺ նախագահը կունենա այդպիսի ազդեցություն, ինչիսին երկրի գլուխն է ունենում։ Ավելին՝ պառլամենտի նախագահն այս փոփոխությունների արդյունքում ընդամենը ձևական դերակատարություն է ստանձնելու, այն է՝ ապահովել օրենսդիր մարմնի բնականոն աշխատանքը, ոչ թե ընթացիկ կամ կառավարությանը վերապահված լիազորություններ իրականացնել։
-Կարելի՞ Ձեր ասածից եզրակացնել, որ քանի դեռ նման տարաձայնությունների առաջ է կանգնած քառյակը, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նման հայտարարություն անելը նշանակում է, որ քառյակի ճանապարհները բաժանվում են:
- Քառյակը կոալիցիա չէ, միավորում չէ, որի նպատակը ամեն գնով քառյակի որևէ ուժի մոտեցումը չորսով առաջ տանելն է: Մենք միավորվել ենք կոնկրետ օրակարգային հարցերի շուրջ և փորձում ենք, որ այնտեղ, որտեղ կա ընդհանուր, ընկալելի, ընդունելի ախտորոշում, տալ այդ ախտորոշումը երկրի առաջ ծառացած խնդիրների մասով և տալ լուծումներ: Հիմա, սա այն հարցն է, որտեղ չկա ընդհանուր մոտեցում քառյակի ներսում, դրա համար քառյակի ամեն մի ուժ առանձին իրավունք ունի իր տեսակետներն առաջ մղելու: Մենք որևէ սահմանափակվածություն կամ պարտավորվածություն չեն ստանձնել մեր տեսակետներից հրաժարվելու, թե ինչ է, քառյակը պահպանվի: Քառյակն ունի կոնկրետ առաջադրված օրակարգային հարցեր և դրա շուրջ համագործակցում է: Բայց ես, անկեղծորեն, չէի ցանկանա, որ քառյակը իր կողմից ձևակերպված օրակարգային հարցը հետապնդելու փոխարեն սկսի ներքին տարանջատումների մղումներով առաջնորդվել: Ի վերջո, պետք է հասկանանք, որ ոչ միայն քառյակը, այլև իշխանությունը, պետք է ընդհանուր նպատակ հետապնդի երկիրն այդ վիճակից դուրս բերելու համար և կա հնարավորություն, որպեսզի միասնական օրակարգ ձևավորվի, պետք է կարողանալ գնալ այդ միասնական օրակարգի ձևավորմանը: Իսկ այսօր սահմանադրական փոփոխությունների հարցը նույնիսկ քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է, սրա մասին մենք ասել ենք բազմիցս, մինչև քառյակի ձևավորումը կամ մինչև այս իշխանության վերարտադրությունը: Սահմանադրական փոփոխություններով կառավարման ձևի անցումը եղել է մեր սկզբունքային հարցադրումներից մեկը՝ սկսած 1998 թվականից:
-Իսկ սահմանադրական փոփոխությունների հարցում տարաձայնությունները կարո՞ղ են խոչընդոտ հանդիսանալ խոստացված թեժ աշունը հետաձգելու համար:
-Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, այս պահին ես չեմ տեսնում նման հիմք, պարզապես նաև չէի էլ ուզենա, որ որևէ տեսակետ արտահայտելիս քաղաքական ուժերը կամ քաղաքական գործիչներն առաջնորդվեն միայն սեփական ընկալումներով և միայն՝ սեփական շահերի տեսակետից: Երկիրն այսօր այն վիճակում չէ, որ ամեն մի քաղաքական ուժ փորձի միայն իր շահերի մասին մտածել կամ իր պատկերացումները համարել ամենաճշմարիտը: Հարկավոր է, որ տեղի ունենան քաղաքական կոնսուլտացիաներ, քննարկումներ և ընդհանուր մոտեցումներ որդեգրվեն: Նորից եմ կրկնում՝ այսօր՝ սահմանադրական փոփոխությունների շրջափուլում, անհրաժեշտ է, որ մեր պահանջները հստակ ձևակերպենք սահմանադրական փոփոխությունների իրացման համատեքստում՝ թույլ չտալու համար որևէ իշխանության վերարտադրության մեխանիզմներ՝ սահմանադրական կարգից դուրս. սկսած ընտրակեղծիքներից, ավարտած մեկ կենտրոնից ղեկավարման քաղաքականությամբ: Մի օրինակ բերեմ, որ ավելի պարզ լինի. եթե 2017 թվականին այս սահմանադրական կարգավորումների շրջանակում ընտրությունների գնանք, ոչինչ չի խանգարում, որպեսզի իշխանությունը կիրառի նույն մեխանիզմները, մեթոդներն ու գործիքակազմը՝ վերարտադրվելու համար: Ավելին՝ եթե պառլամենտական մեծամասնությունը լինի այլ ուժից, ոչ այսօրվա իշխանություններից, և եթե Սահմանադրությունը փոփոխության չենթարկվի, առաջանալու է կոնֆլիկտ, կառավարման ճգնաժամ, ինչը հղի է Հայաստանի անվտանգությանը սպառնացող ընդհարումներով: Հարկավոր է, որ լինի առաջնային մանդատ ունեցող մարմին, իսկ այդպիսի մարմին կարող է լինել բացառապես ներկայացուցչական՝ օրենսդիր մարմինը, և միայն այդ դեպքում է հնարավոր ունենալ հստակ մեկ դիրքորոշում և կառավարման համակարգում բացառել ճգնաժամային իրավիճակները:
-Այսինքն՝ Ձեր ասածից կարելի՞ է եզրակացնել, որ քառյակն ունի սեղանի շուրջ նստելու, ինչպես նաև միմյանց բացատրելու անհրաժեշտություն:
- Չէի ուզենա շատ մանրամասներ ներկայացնել քառյակի գործունեությունից, բայց մեր կողմից այդ փորձն արվել է, որպեսզի սահմանադրական փոփոխությունների դեպքում քննարկենք յուրաքանչյուր սցենար՝ բովանդակային, խորքային: Առայժմ, ցավալիորեն, մենք մնացել ենք մենակ և, ինչպես հայտնի է, քառյակի ուժերից առնվազն 2-ը կտրականապես մերժում են ցանկացած փոփոխություն՝ հայտարարելով, որ իրենք կգան իշխանության և իրենք կփոխեն: Այստեղ մենք ունենք լուրջ վերապահում և ամենևին չենք պայմանավորում այն հանգամանքով, թե ո՞վ կգա իշխանության: Ամենակարևորը, թե ինչ համակարգով է քաղաքական ուժը գալիս իշխանության, եթե այդ համակարգը չի փոփոխվում, որևէ երաշխիք չկա, որ իշխանական վերարտադրության մեխանիզմը չի գործի: Սա է սկզբունքային տարբերությունը:
Շատ կարևոր է, որ սահմանադրական փոփոխություններին զուգահեռ մենք նաև քննարկենք «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը, որը պետք է հենց ընտրական այն համակարգն ամրագրի, որը թույլ չի տա ոչ միայն հանրաքվեի արդյունքները կեղծել, այլ նաև երկրում կձևավորվի գոնե մեկ նորմալ՝ հասարակության կարծիքն արտահայտող համակարգ:
-Եթե առաջարկներն իշխանությունները չընդունեն, ՀՅԴ-ն է՞լ դեմ կլինի սահմանադրական բարեփոխումներին:
-Բնականաբար, այո՛, որովհետև մենք կհամարենք անիմաստ և աննպատակային, եթե կառավարման ձևի և խորհրդարանական 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցում տեղի չի ունենում կամ գոնե չկա այնպիսի երաշխավորված համակարգ, որը թույլ կտա անցում կատարել 100% համամասնական ընտրակարգին: Այդ դեպքում սահմանադրական փոփոխությունները մենք կհամարենք ոչ նպատակային և ոչ արդյունավետ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
«Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
«Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:33 • 05.11.24 Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
- 16:40 • 05.11.24 2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
- 11:02 • 05.11.24 ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
- 20:34 • 04.11.24 Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
- 18:39 • 04.11.24 «Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
- 11:12 • 04.11.24 Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
- 20:40 • 01.11.24 Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
- 19:51 • 01.11.24 Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
- 13:40 • 31.10.24 Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
- 12:01 • 31.10.24 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
- 11:34 • 31.10.24 ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
- 11:20 • 31.10.24 Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
- 11:16 • 31.10.24 Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
- 20:57 • 30.10.24 Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
- 20:38 • 30.10.24 Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
- 16:15 • 29.10.24 ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
- 15:17 • 29.10.24 Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
- 12:25 • 29.10.24 Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
- 20:38 • 28.10.24 Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
- 12:15 • 28.10.24 Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
- 11:13 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
- 11:01 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
- 10:48 • 28.10.24 Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
- 20:12 • 26.10.24 Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
- 23:15 • 25.10.24 Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
- 20:44 • 25.10.24 Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
- 13:03 • 25.10.24 ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
- 11:37 • 25.10.24 Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
- 12:16 • 24.10.24 «Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:00 • 24.10.24 Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
- 20:38 • 23.10.24 Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
- 18:29 • 23.10.24 BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
- 17:33 • 23.10.24 Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
- 14:36 • 23.10.24 Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
- 11:19 • 23.10.24 Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
- 17:36 • 22.10.24 Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 13:17 • 08/11 Ադրբեջանը հասավ իր ուզածին, պшտերшզմ չի ուզում, Հայաստանը «պետք» է վերջ տա զինվելnւն. Ալիև Հայաստանը «պետք» է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան «պետք» է վերջ տալ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը«Այս մասին ես բազմիցս խոսել եմ։ Նրանք պետք է հրաժար
-
Սպորտ 11:40 • 08/11 Առաջին հինգ րոպեների ընթացքում գոլ ընդունելու դեպքում այլ խաղ կընթանար. «Չելսիի» գլխավոր մարզիչ Դժվար հանդիպում էր, քանի որ բոլորը սպասում էին մեր հաղթանակին։ Նմանատիպ հանդիպումներին պետք է մոտենալ շատ լուրջ և պրոֆեսիոնալ, կարևորն այն է, որ ֆուտբոլիստները ցույց տվեցին, թե որքան լուրջ են նրանք։
-
Քաղաքականություն 12:08 • 08/11 Առաջիկա 20 տարին մարդկության համար կլինի ավելի դժվար. Պուտին Առաջիկա քսան տարիները մարդկության համար կլինեն ավելի բարդ՝ միջազգային գործընթացների դինամիկայի պատճառով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում։ Այս մասին գրում է РБК-ն։
-
Քաղաքականություն 11:30 • 08/11 Եվրոպան այլևս չի կարող աշխարհի «բուսակեր» լինել, պետք է «ամենակեր» դառնա. Մակրոն Եվրոպան այլևս չի կարող աշխարհի «բուսակերը» լինել և փոխարենը պետք է «ամենակեր» դառնա. այս մասին, Politico-ի փոխանցմամբ, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում եվրոպական քաղաքական համայնքի հավաքի ժամանակ։
-
Քաղաքականություն 13:17 • 08/11 Ադրբեջանը հասավ իր ուզածին, պшտերшզմ չի ուզում, Հայաստանը «պետք» է վերջ տա զինվելnւն. Ալիև Հայաստանը «պետք» է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան «պետք» է վերջ տալ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը«Այս մասին ես բազմիցս խոսել եմ։ Նրանք պետք է հրաժար
-
Սպորտ 11:40 • 08/11 Առաջին հինգ րոպեների ընթացքում գոլ ընդունելու դեպքում այլ խաղ կընթանար. «Չելսիի» գլխավոր մարզիչ Դժվար հանդիպում էր, քանի որ բոլորը սպասում էին մեր հաղթանակին։ Նմանատիպ հանդիպումներին պետք է մոտենալ շատ լուրջ և պրոֆեսիոնալ, կարևորն այն է, որ ֆուտբոլիստները ցույց տվեցին, թե որքան լուրջ են նրանք։
-
Քաղաքականություն 12:08 • 08/11 Առաջիկա 20 տարին մարդկության համար կլինի ավելի դժվար. Պուտին Առաջիկա քսան տարիները մարդկության համար կլինեն ավելի բարդ՝ միջազգային գործընթացների դինամիկայի պատճառով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում։ Այս մասին գրում է РБК-ն։
-
Քաղաքականություն 11:30 • 08/11 Եվրոպան այլևս չի կարող աշխարհի «բուսակեր» լինել, պետք է «ամենակեր» դառնա. Մակրոն Եվրոպան այլևս չի կարող աշխարհի «բուսակերը» լինել և փոխարենը պետք է «ամենակեր» դառնա. այս մասին, Politico-ի փոխանցմամբ, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում եվրոպական քաղաքական համայնքի հավաքի ժամանակ։
-
Սպորտ 14:37 • 05/11 Հայաստանի ազգային հավաքականի մարզչի թեկնածուների թվում Ռաուլի անունն է շրջանառվում. ՀՖՖ փոխնախագահ Ես և ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը Միշել Տեր-Զաքարյանի հետ հանդիպել ենք, նա մեծ ֆինանսական պահանջներ ունի: Մարգար Աղաջանյանի տարբերակն էլ ենք քննարկել: Նրա հետ ևս հանդիպումներ ունեցել ենք:
-
Իրադարձային 15:29 • 04/11 Զուրաբիշվիլին կիսվել է հրապարակմամբ, որում Լոռու մարզը ներկայացվում է «պատմական Վրաստան» Կազմակերպությունը, որը տուրեր է կազմակերպում դեպի ՀՀ Լոռու մարզ, հայտարարության մեջ գրել է. «Մեկ այլ տխուր, բայց պարտադիր շրջագայություն... Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք Մեծ Վրաստանը»։
-
Քաղաքականություն 13:53 • 06/11 Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին «Ջերմ շնորհավորանքներս Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պրն. նորընտիր նախագահ, անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ կառուցելու հայ-ամերիկյան երկկողմ ռազմավարական հարաբերություններ՝ հիմնված մեր ընդհանուր...
-
Սպորտ 20:39 • 06/11 Նրանք անվանվել են աստվածաշնչյան պատմվածքից և պատրաստ են «տապանը կայանել» Չելսիի դեմ. The New York Times-ը՝ «Նոայի» մասին «Հայաստանը ուժեղ կապ ունի Նոյի պատմության հետ. այն հոգևոր ազգ է: Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն է, իսկ Արարատ սարը երկրի պատմության կարևոր տեղերից է»։
Գիտություն/տեխնիկա
-
14:45 • 05.11.24 Տիեզերք է արձակվել առաջին փայտե արբանյակը
Մշակույթ
-
18:31 • 31.10.24 Ադրբեջանի կեղծիքն Ամբերդի վերաբերյալ․ «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
22:19 • 08.11.24 Մենք գտել ենք խնդիրների լուծումը՝ վաղը կտեսնեք այլ «Ռեալ»․ Անչելոտի
-
21:00 • 08.11.24 Գեղասահորդ Մարինա Գևորգյանը հաղթել է միջազգային մրցաշարում
Իրադարձային
-
23:48 • 08.11.24 Խոշոր հրդեհ՝ Իրանի Զերենդ քաղաքում․ կան տուժածներ
-
23:32 • 08.11.24 Հայաստանից 15 ուսանող Մոսկվայի քաղաքապետի կողմից կստանա կրթաթոշակ
Մամուլի տեսություն
-
08:42 • 08.11.24 Գառնիկ Դանիելյանը որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ. «Հրապարակ»
-
08:40 • 08.11.24 ՊՆ առանցքային պաշտոնները թափուր են. «Հրապարակ»
Քաղաքականություն
-
23:10 • 08.11.24 Պուտինը պատրաստ է Թրամփի հետ երկխոսել․ Պեսկով
-
21:37 • 08.11.24 Եվրոպական երկրների պատվիրակությունը կժամանի Թբիլիսի
-
21:24 • 08.11.24 Մասկը ներկա է գտնվել Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցին. Axios
Իրավունք
-
16:35 • 08.11.24 ՌԴ-ից կարտաքսվի 20,000 ապօրինի ներգաղթյալ
Ժամանց
-
17:07 • 06.11.24 Իտալիայում վաճառում են շշալցված թարմ օդ` Կոմո լճից